30/07/2023 14:10
Պարզ է չէ՞, որ Ադրբեջանի համար ՀՀ-ի ու Արցախի գրեթե յուրաքանչյուր բնակիչ «ձերբակալման» ենթակա անձ է․այսքան զգուշացնում էինք այս փորձանքների մասին․ Թաթոյան
Պարզ է չէ՞, որ Ադրբեջանի համար Հայաստանի ու Արցախի գրեթե յուրաքանչյուր բնակիչ այն նույն «մեղադրանքի» կրողն է ու «ձերբակալման» ենթակա անձը, ինչ երեկ Հակարիի կամրջից առևանգված 68-ամյա արցախցի Վագիֆ Խաչատրյանը, գրում է նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։
«Այս դեպքում առևանգել են անգամ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենայով բուժման համար Հայաստան տեղափոխվող մարդու:
Հենց սրանք են «ադրբեջանական տարածքների» ու, հետևաբար, նրանց իրավազորության ճանաչման «բարիքները»: Այսքան զգուշացնում էինք այս փորձանքների մասին բացառապես փաստերով:
Ինչպե՞ս են մեզանից յուրաքանչյուրը, մեր ընտանիքները պաշտպանվելու այս փորձանքներից ու այս հանցանքներից:
Բա ու՞ր են մեդիատեռորի մեջ մեղադրողներն ու կեղծ խաղաղասերները, հանուն պաշտոնի Ադրբեջանի խախտումները թաքցնողները. բան չկա՞ ասելու այս իրավիճակներում», - նշել է նա։