30/07/2023 15:45
Բաքուն փորձում է վախեցնել ԼՂ ժողովրդին․ Փոխնախարար
Բաքուն փորձում է վախեցնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին և կասկածի տակ դնել նրանց իրավունքների պաշտպանության հնարավորությունը, թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։
Նրա խոսքով՝ դրան է միտված Ադրբեջանի կամայականությունը՝ զուգորդված Լաչինի միջանցքի լիակատար շրջափակմամբ և ԼՂ հայերի իրավունքների և անվտանգության հարցերը լուծելուց հրաժարվելու հետ։
AZ arbitrariness in parallel w/complete blockade of #LachinCorridor & refusal to address issues of rights & sec of NK ppl, is aimed at terrorizing them & question possibility of ensuring minimal rights of NK ppl, & realizing right to life in case of absence of intl engagement. pic.twitter.com/fpHqlQ0cEQ
— Vahan Kostanyan (@VahanKostanyan) July 29, 2023