30/07/2023 12:07
Արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը 2 ամսով կալանավորվեց
Արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը 2 ամսով կալանավորվեց։ Տեղեկությունը «Լուրերին» հայտնել են դատախազությունից։
Հիշեցնենք, որ Արմեն Սմբատյանի որդին՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանը ևս կալանավորվել է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ քրեական վարույթով պարզվել է, որ արտակարգ և լիազոր դեսպան Ա.Ս.-ն, վերջինիս որդի, դիրիժոր Ս.Ս.-ն և գործարար Ա.Պ.-ն 2012 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացրել են 800 մլն դրամ արժողության «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու կեղծ ներդրումային ծրագիր և խարդախությամբ հափշտակել «Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված, Երևանի Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից առանձնացված 300 քմ մակերեսով, 166 մլն 103 հազար դրամ արժողությամբ հողամասը: