30/07/2023 11:50
Ֆրանկոֆոնիայի միջազգային 9-րդ խաղերում Հայաստանի առաջին մեդալները նվաճել են ազատ ոճային ըմբիշները
Ֆրանկոֆոնիայի միջազգային 9-րդ խաղերում Հայաստանի առաջին մեդալները նվաճել են ազատ ոճային ըմբիշները:
Կոնգոյում ընթացող Խաղերում Վրեժ Գևորգյանը (61 կգ) ոսկե մեդալ է նվաճել ու հռչակվել չեմպիոն, Հրաչյա Մարգարյանը (65 կգ) դարձել է արծաթե, իսկ Առաքել Մովսեսյանը (57 կգ)՝ բրոնզե մեդալակիր:
Մեր ըմբիշներին պարգևատրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: