30/07/2023 12:47
Եթե ձեր կինը բունկերից դուրս գար, կիմանար՝ ինչքան կին կար Ստեփանակերտում. Ռուբեն Վարդանյան (Տեսանյութ)
Հայաստանի վարչապետն իրավունք չունի իր ասուլիսի ժամանակ խոսել, թե ինչքան չի սիրում Արցախը, ասել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
«Մենք վտանգի առաջ ենք, և եթե դու վարչապետ ես Հայաստանի, որը նաև պատասխանատու է Արցախի համար, դու պետք է ամեն ինչ անես՝ միասին պայքարենք, որ Արցախը մնա հայկական։ Ոչ թե ասես՝ եկեք հանձնենք Արցախը, որովհետև ուրիշ տարբերակ չկա։ Դրանք առաջնորդի խոսքեր չեն։ Դուք ճիշտ չե՛ք, պարո՛ն վարչապետ, երբ ասում եք՝ մարդ չկար Ստեփանակերտում, և՛ կանայք են մնացել Ստեփանակերտում, և՛ տղամարդիկ։ Եթե ձեր կինը բունկերից դուրս գար, կիմանար ինչքան կին կար Ստեփանակերտում, եթե դուք ուզենայիք իմանալ իրականում ինչ է կատարվում Արցախում, ապա կիմանայիք՝ ինչքան մարդ է եղել Արցախում, կռվել մինչև վերջ։ Պետք չի բաժանել արցախցիների և հայաստանցիների, ով ինչ բարբառով է խոսում ու որտեղ է ապրում, մենք բոլորս հիմա պետք է միասին պայքարենք։ Դուք եք պարտական ապահովել հայկականությունը Հայաստանի և Արցախի, որովհետեւ դուք եք ղեկավարը, դա ձեր պարտականությունն է, ուրիշի վրա գցել պետք չի», - ասել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։