31/07/2023 18:10
Ակնկալվում է, որ 2023թ․-ին ՀՀ տնտեսությունը կաճի 7․2%-ով. «Fitch»-ը բարելավել է Հայաստանի վարկանիշը՝ տալով դրական հեռանկար
«Fitch Ratings» միջազգային վարկանիշային կազմակերպությունը վերանայել է Հայաստանի՝ արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն վարկանիշը` «B+»-ից բարձրացնելով «BB-»՝ կայուն հեռանկարով:
Կազմակերպության կողմից բարելավվել է նաև ՀՀ տնտեսական աճի կանխատեսումը։ Ակնկալվում է, որ 2023թ․-ին ՀՀ տնտեսությունը կաճի 7․2%-ով՝ նախորդ 6․1% կանխատեսման համեմատ։
«Fitch Ratings» կազմակերպության կողմից ՀՀ վարկանիշի բարելավմանը մեծապես նպաստել են կայուն տնտեսական աճը, պետական պարտքի կայունացումն ու ցածր մակարդակը, ինչպես նաև կայուն հարկաբյուջետային քաղաքականությունը և արտաքին առևտրի հաշվեկշռի բարելավումը:
Կազմակերպության կողմից առանձնացվել են նաև Հայաստանի վարկանիշի բարելավման հիմնարար գործոնները, որոնցից են երկրում ամուր մակրոտնտեսական և հարկաբյուջետային քաղաքականության շրջանակը, բարեփոխումների նկատմամբ վստահելի հանձնառությունը և 1 շնչի հաշվով ՀՆԱ-ի բարենպաստ մակարդակը: