31/07/2023 21:00
Կանաչ թեյը ողնուղեղը պաշտպանում է վնասվածքներից
Կանաչ թեյի oգտակար հատկությունների մասին վաղուց է հայտնի, սակայն քչերը գիտեն, որ այն ունի նաև ողնուղեղը վնասվածքներից պաշտպանելու հատկություն։
Կանաչ թեյը հարուստ է պոլիֆենոլներով՝ ուժեղ ներգործող հակաօքսիդանտներով: Պոլիֆենոլները պաշտպանում են ողնուղեղի նեյրոնները վնասվածքներից և նվազագույնի հասցնում հնարավոր վնասը: Կանաչ թեյի էքստրակտը (մզվածքը) նվազեցնում է նեյրոնների թթվային սթրեսը և կանխում է ապոպտոզը (գենետիկորեն ծրագրավորված մահ)։ Բացի այդ, կանաչ թեյի պոլիֆենոլները պաշտպանում են ողնուղեղը երկրորդային վնասվածքներից:
Թթվայնության բարձրացումը ժամանակի ընթացքում կարող է հանգեցնել այնպիսի խնդիրների, ինչպիսիք են՝ լիպիդների գերօքսիդացումը, ԴՆԹ-ի վնասումը և սպիտակուցների օքսիդացումը: Այս և հետագա հետազոտությունների օգնությամբ հեղինակները հույս ունեն մշակել բուժման գործուն մեթոդ: Նրանք ցանկանում են գտնել ողնուղեղի վնասվածքից հետո նեյրոնների վերակառուցման և ֆունկցիոնալ վերականգնման միջոցը:
Առավել վաղ կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ կանաչ թեյի էքստրակտը ամրացնում է ուղեղի նեյրոնների միջև առկա կապը: Հետազոտության շրջանակներում կամավորներին տրվել է կանաչ թեյի էքստրակտի ըմպելիք: Այնուհետև նրանք անցել են հիշողությունը ստուգող թեստ: Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի միջոցով մասնագետները ստուգել են ուղեղային ակտիվությունը: Հենց այս հետազոտությունն է դուրս բերել գլխուղեղի կեղևի ճակատային և գագաթային բլթերի միջև ակտիվության բարձրացումը: Ենթադրվում է, որ թեյը ամրացնում է գլխուղեղի արագ սինապտիկ կապերը (սինապս՝ նեյրոնների միացման հատված):
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։