31/07/2023 09:52
Կալանավորվել է Սերգեյ և Արմեն Սմբատյանների գործով անցնող գործարարը
2 ամսով կալանավորվել է Սերգեյ և Արմեն Սմբատյանների գործով անցնող գործարար Արմեն Պետրոսյանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է ՀՀ գլխավոր դատախազության խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը։
Հուլիսի 30–ին հայտնի դարձավ, որ կալանավորվել են Իսրայելում ՀՀ նախկին դեսպան Արմեն Սմբատյանն ու նրա որդին` դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
Ավելի վաղ ՀՀ Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ քրեական վարույթով պարզվել է, որ արտակարգ և լիազոր դեսպան Ա.Ս.-ն, վերջինիս որդի, դիրիժոր Ս.Ս.-ն և գործարար Ա.Պ.-ն 2012 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացրել են 800 մլն դրամ արժողության «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու կեղծ ներդրումային ծրագիր և խարդախությամբ հափշտակել «Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված, Երևանի Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից առանձնացված 300 քմ մակերեսով, 166 մլն 103 հազար դրամ արժողությամբ հողամասը: