31/07/2023 12:29
Ես նույնիսկ հիմա չգիտեմ՝ իմ հայրը ո՞ղջ է, սիրտը դիմացե՞լ է, թե՞ չկա. Վերա Խաչատրյան
«Ես ոչ միայն ՄԱԿ-ի գարսենյակից, այլ առհասարակ բոլորից պահանջ ունեմ՝ վերադարձնել հայրիկիս։ Ամեն մեկն իր լծակները թող կիրառի, ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց լրագրողներին ասաց Վերա Խաչատրյանը՝ ադրբեջանցիների կողմից առևանգված արցախցի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի դուստրը:
«Ինչպես բերել, հանձնել են ադրբեջանցիներին, այնպես էլ թող վերադարձնեն: Իմ հայրը հանցագործ չէ, նա ապրել է իր կյանքն արժանապատիվ, և ոչ ոք իրավասու չէ իմ հայրիկին հանցագործ անվանել:
Ինչ հայրիկիս տարել են, մենք օրուգիշեր չունենք: Հայրս շատ վատ առողջական վիճակում է, պետք է բաց վիրահատություն տաներ: Ես նույնիսկ հիմա չգիտեմ՝ իմ հայրը ո՞ղջ է, սիրտը դիմացե՞լ է, թե՞ չկա»,-ասաց նա: