31/07/2023 10:09
Ադրբեջանի հակամարդկային գործողությունների նպատակը մեկն է` հնազանդեցնել Արցախը․ Աբրահամյան
Ադրբեջանական ողջ ապարատը կեղծ փաստաթղթեր է հրապարակում, ֆեյք բանախոսներ գտնում, ովքեր պնդում են, թե ադրբեջանական անցակետից առևանգված արցախցին ռազմական հանցագործություններ է արել, գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Իսկ իրականում Ադրբեջանը գործի է դրել Արցախը նվաճելու հերթական ծրագիրը, ինչը մի կողմից սպասելի էր, մյուս կողմից ցույց է տալիս, որ Ադրբեջանը փորձում է ավելի մեծացնել արցախցիների նկատմամբ իրականացվող հանցագործությունների շարքը:
Ադրբեջանի հակաիրավական, հակամարդկային գործողությունների նպատակը մեկն է` հնազանդեցնել Արցախը, իսկ արցախցիների դիմադրությունը հունից հանում և միաժամանակ շտապեցնում է ադրբեջանցիներին», - գրել է նա: