31/07/2023 14:15
Վագիֆ Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը ենթադրում է 20 տարվա ազատազրկումից մինչեւ ցմահ բանտարկություն․ Զոհրաբյան
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը մեղադրանք է առաջադրել նախօրեին Կարմիր Խաչի քթի տակից առեւանգված, սրտի հրատապ վիրահատության կարիք ունեցող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին, այդ մասին գրել է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Նրան առաջադրված մեղադրանքը ենթադրում է 20 տարվա ազատազրկումից մինչեւ ցմահ բանտարկություն։
Հաջորդը լինելու է մեզանից յուրաքնաչյուրը», - նշել է նա։