31/07/2023 14:00
Քոչարյան, Սերժ եք բերում առաջ, սաղ խառնել եք, բադրջանով աջաբսանդալ եք սարքել, ներվերներս կերաք. երկրորդ հարկում բադրիջան աճեցնե՞մ. Տիգրան Պետրոսյան
Ուզում եմ դիմեմ մեր հայրենակիցներին, ովքեր Հայաստանում և սփյուռքում են բնակվում և ասել, որ, իրոք, վիճակը շատ լուրջ է։ Կարելի է ասել, որ սով է սկսվում, ուղիղ եթերում հայտարարեց Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը։
«Եվ այդ ֆոնին ես ուզում եմ անդրադառնալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին, որտեղ նա անընդունելի ձևակերպումներ է արել, իջել է բլոգերի մակարդակին և ատելություն է սերմանել։ Նա ասաց, որ առանց ՀՀ իշխանության համաձայնության՝ Լաչինի միջանցք է հանձնվել։ Եթե ինքը չի գիտակցում, ասեմ, որ դա շատ լուրջ մեղադրանք է և ես չգիտեմ, թե դրանով արդյո՞ք մարդիկ զբաղվում են։ Պետք է համապատասխան մարմինները գործ հարուցեն և պարզենք, թե ով է հանձնել Լաչինը։ Ես այստեղի իշխանության հետ խոսակցություն եմ ունեցել, և նրանք ժխտում են, ասում, որ ռուսն է մեզ ստիպել և մենք ուղղակի փրկել ենք այնտեղի բնակչությանը։ Հետո, Նիկո՛լ Փաշինյան, որ ասում ես՝ 150մլդ փող ենք տվել, ո՞ւմ եք տվել, ձեր աջակցած Արայիկ Հարությունյանին եք տվել և, ճանաչելով նրան, պետք է հսկողություն սահմանեիք, թե ուր են գնում այդ գումարները, ոչ թե ժողովրդի վրա մունաթ գաք, թե բադրիջան աճեցրեք։ Ես քարե շենքում եմ ապրում, մասնագիտությամբ բժիշկ եմ և իմ գործն էն ա, որ առավոտ գնամ գործի, ես որտե՞ղ պետք է բադրիջան աճեցնեմ, որ այդպես մունաթ եք գալիս։
Բա մունաթ եկեք իշխանության վրա, մենք էլ ենք մունաթ գալիս, ճիշտ եք ասում, որտե՞ղ են էդ փողերը։ Հետո էդ փախածների մասով․ դուք բարոյական իրավունք չունեիք նման հայտարարություն անելու, գոնե դուք շատ լավ գիտեք, թե քանի զոհ ա եղել Արցախից։ Չեն փախել, այլ երեխաներին ու կանանց տարհանել են, որովհետև տարիներով մի բունկեր չեն սարքել, որևէ թաքնվելու տեղ չկար, բա էդ էրեխեքին ի՞նչ անեինք։ Շատ շնորհակալություն Հայաստանի ու հայերին, որ տեղավորել են բոլորին, կապ չունի, թե ով է իշխանության և ինչպես է խոսում, դուք մեծ գործ եք արել։ Ասում ա՝ ակցենտդ, բա Իջևանի ակցենտդ որտեղի՞ց ա, նույն Ղարաբաղի ակցենտն ա։
Ամոթ ա, իսկականից էժանագին բլոգերի մակարդակի եք հասել։ Հա, լավ, հասկացանք՝ հարց են տվել, ջղայնացել եք, Ձեզ կորցրել եք, չի կարելի, դա պետության ղեկավարի պահվածք չէ։ Քոչարյան, Սերժ եք բերում առաջ, սաղ խառնել եք, բադրջանով աջաբսանդալ եք սարքել, ներվերներս կերաք։ Երկրորդ հարկում բադրիջան աճեցնե՞մ»,-նշեց նա։