31/07/2023 19:47
«Ջուր բերեք, ջուր բերեք». սնունդ ձեռք բերելու համար Արցախում բազմամարդ հերթերում գրանցվում են ուշագնացության դեպքեր (տեսանյութ)
Շարունակվող շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ծանրագույն պայմաններում հազարավոր քաղաքացիներ ստիպված են ժամերով հերթ կանգնել ինչ-որ նվազագույն քանակի սնունդ կամ առաջին անհրաժեշտության ապրանք ձեռք բերելու համար:
«Այդ բազմամարդ հերթերում հաճախակի գրանցվում են ուշագնացության դեպքեր, որոնք ուղղակիորեն կապված են բնակիչների հոգեկան գերլարված իրավիճակով, թերսնուցման պայմաններում իմունային համակարգի խոցելիությամբ և շոգ եղանակային պայմաններով:
Մեր ուսումանսիրությունները ցույց են տալիս, որ ուշագնացության դեպքերը գնալով աճում են: Սա անհերքելիորեն փաստում է, որ հումանիտար ծանրագույն իրավիճակն անմիջականորեն իր աղետալի հետևանքներն է ունենում հանրային առողջության վրա՝ վտանգի տակ դնելով հազարավոր մարդկանց կյանքեր»,- ասվում է Արցախի ՄԻՊ-ի տարածած հաղորդագրությունում: