31/07/2023 14:21
Արտակարգ դեպք՝ Երևանում․ տղամարդը մտել է բանկ, սպառնացել, որ իր մոտ նռնակ կա և պահանջել գումար
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով այսօր՝ հուլիսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 05։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնի պահպանության ծառայությունից Ոստիկանության Նոր Նորքի բաժին տագնապի ազդանշան են ստացել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ժամը 04։50-ի սահմաններում անհայտ անձը մուտք է գործել Խուդյակովի 69/1 հասցեում գործող «Ֆասթ» բանկի մասնաճյուղ, սպառնացել, որ իր մոտ նռնակ կա և պահանջել է գումար, այլապես կպայթեցնի, ապա կարճ ժամանակ անց, դուրս է եկել բանկից և դիմել փախուստի։
Դեպքի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ անհայտ անձի ինքնութունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ։