31/07/2023 12:44
«Ուտելիք չկյա մըզ, հացը ինում չի՝ պրծնումա, միրգ չկյա»․ Արցախցի «խոխեք» (Տեսանյութ)
Արցախի երեխաները պատմում են՝ ինչ է բլոկադան, ինչ է փոխվել իրենց կյանքում բլոկադայից հետո․ «Բլոկադան էնա, որ ուտելիք չի կյա մըզ, հացը ինում չի, պրծնումա»։ Նրանցից մեկն ասում է, որ խնձոր է շատ սիրում, բայց միրգ ու շաքարավազ էլ չունեն, ճանապարհները փակ են։
Բայց այդ ամենը մի կողմ թողնելով՝ բարձրաձայնում են, որ խաղաղություն են ուզում, որ զենքերը վերանան, որ թուրքերը կռիվ չանեն։
«Ես շատ եմ սիրում իմ Արցախը, ուզում եմ ստեղ ապրիմ»։