31/07/2023 10:44
Երևանի մանկապարտեզներում երեխաներին երկար թողնելու հնարավորություն կա. Տիգրան Ավինյան (Տեսանյութ)
Երևանի մանկապարտեզներում երկարօրյա ներդնելու հնարավորություն կլինի, այս մասին հայտարարվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական նիստի ընթացքում։
«78 մանկապարտեզներում գործել են երկարօրյա խմբեր, որոնցից օգտվող սաների թիվը կազմել է 643։
Բոլոր մանկապարտեզներում հնարավորություն է եղել ձևավորելու այդպիսի խմբեր, սական դիմողների թվով պայմանավորված, դրանք կամ ձևավորվել են, կամ՝ ոչ»,- զեկուցեց հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը։
Վարչությունը մշակել է երկու այլընտրանքային տարբերակ՝ բարելավելու այս պրակտիկան։
Ուսումնական տարվան ընդառաջ՝ բոլոր սաների ծնողները կարող են երկարօրյայում ներգրավվելու համար դիմումներ ներկայացնել:
Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց, թե երկարժամյա ծառայությունից աշխատող ծնողները կուզենան օգտվել, չնայած նրան, որ դա վճարովի ծառայություն է։
«Երևանցիներին պետք է տեղեկացնենք, որ մանկապարտեզներում երկարժամյա ծառայության հնարավորություն կա», - ասաց Ավինյանը։