01/08/2023 11:14
Դավիթ Տոնոյանը ցանկացել է Նիկոլ Փաշինյանի հետ ուղիղ եթերում մասնակցել ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին, սակայն հանձնաժողովը չի համաձայնել
Այսօր Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը մասնակցում է ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին։
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ Տոնոյանը ցանկացել է ուղիղ եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մասնակցի նիստին, սակայն հանձնաժողովը նրան մերժել է և ասել, որ իրենք իրենց ձևաչափն ունեն։
«Սակայն, պարոն Տոնոյանը հանդես եկավ հայտարարությամբ և ասաց, որ Նիկոլ Փաշինյանից և Օնիկ Գասպարյանից հետո, ինքն էլ կգա հանձնաժողով և կպատասխանի հարցերին։ Դատարանը ընդառաջել է պարոն Տոնոյանի միջնորդությանը և նրան օգոստոսի 1-ին և 2-ին թույլ են տվել, որ գա քննիչ հանձնաժողով։ Ամփոփում եմ, որ այս անգամ էլ ընդդիմադիրները չեկան, չնայած գիտեմ, որ Դուք ցանկություն եք հայտնել և դիմել եք, որպեսզի իրենք էլ մասնակցեն։ Բայց դա կարևոր չէ, մենք մեր աշխատանքն անում ենք մինչև մեզ հատկացված սահմանադրական ժամկետի ավարտը»,-ասաց Քոչարյանը։