01/08/2023 15:53
«Պատրոն Դավոն» նորից կկալանավորվի. Վերաքննիչ դատարանը բեկանել է գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը
ՀՀ վերաքննիչ դատարանն այսօր բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի՝ Դավիթ Գալստյանին (Պատրո Դավո) գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը, ինչի արդյունքում նա կրկին կկալանավորվի։ Այս մասին Aysor.am-ին տեղեկացրեց նրա փաստաբան Արմեն Հարությունյանը:
Նշենք, որ Դավիթ Գալստյանն անցնում է նաեւ անպիտան հրթիռներ ձեռք բերելու գործով: Նա այդ գործով տեւական ժամանակ կալանավորված էր եւ ազատ էր արձակվել գրավի դիմաց: