01/08/2023 11:29
Արդյո՞ք Դավիթ Տոնոյանը նախօրոք տեղյակ է եղել 2020 թվականի սեպտեմբերին սկսվող մարտական գործողությունների մասին (Տեսանյութ)
Այսօր Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը մասնակցում է ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին։
Այն հարցին, թե արդյո՞ք նախապես տեղյակ է եղել 2020 թվականի սեպտեմբերին սկսվող մարտական գործողությունների մասին՝ Տոնոյանը պատասխանեց.«Եթե հարցը վերաբերում է այն տեղեկատվությանը, թե ինչքանով է եղել սպառնալի իրավիճակ, ապա, այո՛, սպառնալի իրավիճակի վերաբերյալ տեղյակ եմ եղել՝ իմ փորձի և պաշտոնական տեղեկատվության հիման վրա, որը ստացվում էր պարբերաբար։ Իրավիճակը գնահատվում էր սպառնալի, բայց իրավիճակը, ռազմական գործողությունների սկսման օրը, որևիցե մեկին հայտնի չի եղել»։