01/08/2023 11:40
Ի՞նչ միջոցներ է ձեռնարկել Դավիթ Տոնոյանը պատերազմը կանխելու համար
Ի պաշտոնե իմ լիազորությունների շրջանում ես իրականացրել եմ պաշտպանական քաղաքականություն և դա ամրագրվում է փաստաթղթերով, ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին, անդրադառնալով այն հարցին, թե ինչ միջոցառումներ է ձեռնարկել պատերազմը կանխելու համար՝ ասաց Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։
Նա ներկայացրեց կառավարության կողմից հաստատված մի քանի ծրագիր.«Ավելացնել հրթիռային զորքերի և հրետանու կրակային և հարվածային հնարավորությունները, Զինված ուժերը համալրել ավիացիոն համալիրներով, դա այն ՍՈՒ-30-ներն են, որի վերաբերյալ անընդհատ ինչ-որ հարցեր են առաջանում, ԱԹՍ-ներով բարձրացնել օդային հարվածների պաշտպանվածության մակարդակը և կատարելագործել վաղ հայտնաբերման համակարգը։ Ես կարող եմ շարունակել այդ կետերի ընթերցումը, բայց կարծում եմ՝ սա բաց փաստաթուղթ է և կարող եք ծանոթանալ։ Բացի դրանից, գոյություն ունի սպառազինության և զարգացման ծրագիր, ԶՈՒ զարգացման ծրագիր, մշակվող և անընդհատ թարմացվող ԶՈՒ կիրառման պլան և դրանից բխող մեծ փաթեթ։ Դրանք եղել են իմ՝ որպես ՊՆ գործունեության հիմնական ուղղորդիչ փաստաթղթերը և իմ լիազորությունների շրջանում ես դա իրականացրել եմ»։