01/08/2023 14:27
Շուշիի հետ կապված շահարկումներն անընդունելի են, Միքայել Արզումանյանին լսելու անհրաժեշտություն կա
ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն առաջարկեց, որ հանձնաժողով հրավիրեն երկրորդ պաշտպանական բանակի հրամանատար Միքայել Արզումանյանին։
«Կարծում եմ, որ անհրաժեշտություն կա նրան լսելու։ Կարելի է միջնորդել դատարանին։ Այն շահարկումները, որ հիմա կան Շուշիի հետ կապված, անընդունելի են, և ես կարծում եմ, որ ինքը պետք է խոսի»,-նշեց Տոնոյանը։
Քոչարյանն էլ հավելեց, որ եթե իրավական խոչընդոտներ չլինեն, նրան անպայման կհրավիրեն։