01/08/2023 14:44
Պատերազմը կանգնեցվել է միայն խաղաղապահների ներկայության շնորհիվ. Տոնոյան
44-օրյա պատերազմում ծավալվող գործողություններն իրենց ծավալով այնպիսի ռազմական գործողություններ էին, որ դրանք հնարավոր չէր կանգնեցնել պայմանագրերով, ԱԺ քննիչ հանձնաժողովում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։
«Ամսի 9-ի համաձայնությունները, ոչ մեկ երաշխիք չուներ, որ կիրականացվեն։ Դրա երաշխիքը եղել է խաղաղապահների ներկայությունը, այսինքն՝ երրորդ ուժի ներկայությունը «թատերաբեմում»։ Դա է եղել պատերազմը կանգնեցնելու միակ գրավականը»,-ասաց Դավիթ Տոնոյանը։