01/08/2023 11:23
Լուիս Բոնոն այս շաբաթ կայցելի տարածաշրջան
Այս շաբաթ տարածաշրջան կայցելի Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն, «Ազատությանը» փոխանցել են ԱՄՆ դեսպանությունից՝ նշելով՝ Բոնոն Երևանում կքննարկի ԱՄՆ աջակցությունը խաղաղության գործընթացին և տևական ու արժանապատիվ խաղաղության հասնելու լավագույն ուղին։
«Մենք հետևողականորեն փաստել ենք, որ խաղաղության հաստատումը տարածաշրջանում պետք է ներառի Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների ու անվտանգության ապահովումը։ Մենք պատրաստ ենք աջակցել ցանկացած գործընթացի, որը խաղաղություն ու կայունություն կբերի Հարավային Կովկասի ժողովրդին», - հայտնել են ԱՄՆ դեսպանությունից։
Լուիս Բոնոն տարածաշրջանում էր նաև մայիսին։