01/08/2023 14:22
Ադրբեջանը խախտում է միջազգային իրավունքը և իր բոլոր պարտավորությունները՝ որպես ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և ԵԽ-ի անդամ․ Մարուքյան
Արդեն 7 օր է` Ադրբեջանը, խախտելով մարդու իրավունքների մասին միջազգային բոլոր օրենքները, մարդասիրական իրավունքը, միջազգային սովորութային իրավունքը և բոլոր պարտավորությունները, որոնք նա ունի որպես ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և Եվրոպայի խորհրդի անդամ ստանձնել է, ապօրինաբար կանգնեցրել է մոտ 400 տոննա մարդասիրական օգնության փոխադրումը Լեռնային Ղարաբաղի ժողովրդին:
Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
«233 օր է՝ Ադրբեջանը փակ է պահում Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և ամբողջ աշխարհին կապող միակ ճանապարհը՝ դատապարտելով նրանց դաժան սովի և զրկանքների»,- գրել է Մարուքյանը: