01/08/2023 14:36
«Սու-30»-երը մեր Զինված ուժերն «ափգրեյդ» արեցին. մենք նման հնարավորություն չունեինք. Տոնոյան
Ինչու ձեռք բերված «Սու-30»-երը մարտական թռիչքներ չկարողացան իրականացնել։
«Եթե չեմ սխալվում, նոյեմբերի սկզբին ինձ զեկուցվեց, որ «Սու-30»-երն անցել են մարտական հերթապահության, բացի այդ, «Սու-30»-երը բազմաֆունկցիոնալ էին, որոնք ունեին և՛ գրոհային, և՛ կործանիչ գործառույթ։ Գրոհայինի առումով մենք սպառազինության հետ կապված գոնե սկզբնական փուլում հագեցվածություն ունեինք։ Ինչ վերաբերում է «Սու-30»-երի ձեռքբերման հիմնավորմանը, իսկ այդ ի՞նչ միջոցներ պետք է ձեռք բերվեին, որ «Սու-30»-երի ձեռքբերումը հիմնավորված չեք համարում։ Ես պնդում եմ, որ «Սու-30»-երի ձեռքբերումը նաև ապագայի ձեռքբերում է, մենք նման հնարավորություն չունեիքն, «Սու-30»-երը մեր Զինված ուժերն «ափգրեյդ» արեցին, բարձրացրեցին մակարդակը։ Մատակարարումներն իրականցվել են ժամկետների մեջ»,-հայտարարեց Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։