01/08/2023 11:55
ՀՀ Զինված ուժերը պատրաստ էին իրենցից 2-3 անգամ գերազանցող ուժի դիմակայել. Տոնոյան (Տեսանյութ)
Հաշվի առնելով այն, որ ես ՊՆ-ում պաշտոնավարել եմ նաև որպես առաջին տեղակալ բավականին երկար ժամանակաշրջան և իմ բացակայությունը ՊՆ-ից 1.5 տարի է եղել, իմ լիազորված մասով ԶՈՒ վիճակը գնահատվում էր բավարար ՀՀ-ի և Արցախի Հանրապետության ժողովրդի անվտանգության ապահովման համար, ԱԺ քննիչ հանձնաժողովում, անդրադառնալով այն հարցին, թե ինչքանով էին մեր զինված ուժերը պատրաստ պատերազմին՝ ասաց Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։
Նրա խոսքով՝ ՀՀ Զինված ուժերը պատրաստ էին իրենցից 2-3 անգամ գերազանցող ուժի դիմակայել.«Հաշվի առնելով պատրաստությունը, աշխարհագրությունը և այն բնագծերը, որտեղ մեր Զինված ուժերը գտնվում էին։ Դա իմ գնահատականը չէ, դա հաշվարկված, փաստարկված տեղեկատվություն է։ Մարտ վարելու, պաշտպանական կեցվածք վարելու առումով Զինված ուժերի պատրաստվածությունը բավարար էր»։