01/08/2023 15:41
Ես կառավարության անդամ եմ եղել, ոչ թե ձեր քաղաքական թիմի անդամ. Տոնոյանը՝ Հայկ Սարգսյանին
Պատգամավոր Հայկ Սարգսյանը հետաքրքրվեց, թե եղե՞լ է մի խնդիր, որ դրվել է վարչապետի դիմաց ու նա չի աջակցել դրան.«Խնդրում եմ հստակ պատասխանեք, կապ չունի, թե քաղաքական թիմը ով է ներկայացնում։ Դուք էլ եք եղել մեր քաղաքական թիմի անդամ, բայց մենք այսօր անկաշկանդ Ձեզ հարցեր ենք տալիս»։
«Պարո՛ն Սարգսյան, ինչպես ասել է պարոն Փաշինյանը, ցավոք կամ բարեբախտաբար ես եղել եմ կառավարության անդամ և այդ ընթացքում չեմ մտածել, որ վարչապետը չի վստահում ինձ։ Ես քաղաքական թիմի անդամ չեմ եղել, քանի որ քաղաքական այն որոշումներին, որոնք կուսակցական բնույթի էին, ես չեմ մասնակցել։ Հիմա ձեր նախարարը քաղաքական թիմի անդամ է։ Ես որպես կառավարության անդամ ՀՀ վարչապետի առջև անիրատեսական հարցեր չեմ բարձրացրել և իմ բարձրացրած հարցերն ունեցել են հստակ պատասխաններ և լուծումներ, ես աշխատել եմ վստահության մթնոլորտում, բայց միևնույն ժամանակ չեմ ընդունում այն մոտեցումը, որ ինչ ուզել են՝ տվել են, որովհետև ես այդպես չէի ձևակերպի։ Կառավարությունն իրականացրել է իր գործառույթը»,-նշեց նա։