01/08/2023 13:00
Ինչո՞ւ են Դավիթ Տոնոյանի որոշմամբ, նախքան պատերազմի սկսվելը, կրճատվել ՀՀ առաջին բանակային կորպուսի զորամասերը
Ո՞ւմ առաջարկով և ի՞նչ հիմնավորումներով են Դավիթ Տոնոյանի որոշմամբ, նախքան պատերազմի սկսվելը, կրճատվել ՀՀ ԶՈւ-ի հիմնական ռեզերվ հանդիսացող առաջին բանակային կորպուսի զորամասերը։
«Այս հարցին կանդրադառնամ փակ նիստին, բայց բնական է, որ ՊՆ-ին զեկուցվում են ԶՈւ-ի կողմից այս կամ այն առաջնահերթությունները, փոփոխությունները։ Ռեզերվային կրճատումների հաշվին ձևավորվել են տասնյակից ավելի հատուկ նշանակության ստորաբաժանումներ՝ տարբեր կորպուսներում։ Եվ դրա հիմնավորումը եղել է կոլեգիալ ԶՈւ հիմնավորումը։ Ես համաձայնել եմ այդ որոշման հետ, քանի որ գտել եմ, որ հատուկ նշանակության ստորաբաժանումների ստեղծումն ու ձևավորումը, այլ ստորաբաժանումների ձևավորումը շատ ավելի կարևոր են, քան թղթի վրա ներկայացված ստորաբաժանումները»,-հայտարարեց Դավիթ Տոնոյանը։