01/08/2023 14:11
Հստակ հիշում եմ՝ Ջալալ Հարությունյանն է խնդրել ինձ, որ Մովսես Հակոբյանը գտնվի Արցախում (Տեսանյութ)
ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին հարց ուղղվեց, թե պատերազմի ընթացքում ինչ պաշտոն է զբաղեցրել գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը։
«Մովսես Հակոբյանը ռազմական տեսչության պետն էր»,-պատասխանեց Տոնոյանը։
Ու՞մ ցուցումով և թույլտվությամբ է գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը պատերազմի օրերին գտնվել Արցախի ՊԲ հրամանատարական կետում։
«Ես շատ հստակ հիշում եմ, որ Արցախում Մովսես Հակոբյանի գտնվելը թե՛ հրամանատարական կետում, թե՛ այլ վայրերում, անձամբ ՊԲ հրամանատարի խնդրանքն էր ինձ։ ՊԲ հրամանատարն ինձ էր դիմել, որ Մովսես Հակոբյանը գտնվի Արցախում, աջակցի իրեն»։
Նա նշեց, որ այդ հարցով կարող են դիմել նաև Ջալալ Հարությունյանին և նրանից էլ ճշտել։