01/08/2023 15:30
Իմ ռազմադիվանագիտական հմտությունները, իմ գիտելիքները, իմ կապերը բավարար չեղան, որ չլինի պատերազմ. Տոնոյան
ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանից հետաքրքրվեց, թե որն է եղել նրա մեղքը։
«Զինված ուժերի խնդիրն է կռվել և հաղթել: ՊՆ-ի խնդիրն էր՝ ապահովել, որ կռվեն և հաղթեն։ Ընդ որում, ապահովումը ոչ միայն սպառազինության և ռազմական տեխնիկայի առումով, այլ և՛ ֆինանսական միջոցների, և՛ տեղեկատվական ապահովման, և՛ պաշտպանական քաղաքականության ապահովման առումով: Ես գտնում եմ, որ իմ ամենամեծ պատասխանատվությունն այն է, որ ես չկարողացա կանգնեցնել այս պատերազմը: Իմ ռազմադիվանագիտական հմտությունները, իմ գիտելիքները, իմ կապերը բավարար չեղան, որ չլինի պատերազմ»,- ասաց Տոնոյանը: