01/08/2023 19:48
Արցախի Աղավնո գյուղի տարածքում ադրբեջանցիները Հայաստանի քաղաքացու են ձերբակալել
Ադրբեջանի պետական սահմանային ծառայության զինծառայողներն այսօր ձերբակալել են Հայաստանի քաղաքացի, 1962 թվականին ծնված Բեգլերյան Ռաշիդ Արամիսին (ձերբակալվածի լրիվ անունը, ամենայն հավանականությամբ, նշված է սխալներով - Aysor.am), որը խախտել է պետական սահմանը ադրբեջանա-հայկական պետական սահմանի Լաչինի շրջանի Զաբուխ գյուղի (Աղավնո - Aysor.am) տարածքով անցնող հատվածում։
Այս մասին հայտնում է Ադրբեջանի պետական սահմանային ծառայության մամուլի կենտրոնը։