01/08/2023 16:10
Իսրայելից պետական մակարդակով Հայաստանում անօդաչուների գործարան կառուցելու կամ վաճառք անելու առաջարկ չի եղել. Դավիթ Տոնոյան
Դավիթ Սանասարյանն այսօր ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք Իսրայելի կողմից եղել է առաջարկ ԱԹՍ-ների գործարան կառուցելու մասով։
«Իսրայելից պետական մակարդակով Հայաստանում անօդաչուների գործարան կառուցելու կամ վաճառք անելու առաջարկ չի եղել։
Ինչ վերաբերում է որոշակի մասնավոր պայմանավորվածություններին, այդպիսի ջանքեր գործադրվել են, բայց հաշվի առեք, որ այդ երկիրն ուներ մեծ պայմանագրեր մեր հակառակորդ երկրի հետ և որոշակի սահմանափակումներ ուներ հենց այդ երկիրը»,- ասաց Տոնոյանը:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն իր կողմից հավելեց.
«Իսրայելի հետ ոչ պետական մակարդակի բոլոր խոսակցությունները, որպես կանոն, փուչ են դուրս գալիս»:
Տոնոյանը ավելացրեց, որ այլ երկրի հետ պետք է ՀՀ-ում ԱԹՍ-ների գործարան կառուցվեր.«Բոլոր պայմանավորվածություններն առկա էին և եթե պետք է, դրանք էլ կներկայացվեն»։