01/08/2023 15:06
Այլ երկրներից զենքի ձեռքբերման սահմանափակումները շահարկումներ են
Սպառազինության՝ այլ երկրներից ձեռքբերումների սահմանափակումները ես կանվանեի շահարկում, ԱԺ քննիչ հանձնաժողովում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։
«Մենք ՀԱՊԿ անդամ էինք և ձեռքբերումներ էինք կատարում ՆԱՏՕ անդա, ԵՄ անդամ երկրներում։ Սեպտեմբերի 26-ին ես գտնվել եմ ՆԱՏՕ անդամ ԵՄ երկրում, որտեղ վարել եմ համապատասխան բանակցություններ։ Մինչ այդ, մատակարարումներ են եղել այդ երկրներից, որևիցե սահմանափակում գոյություն չունի, դա միֆ է, ՀԱՊԿ անդամակացությունը չի խոչընդոտում։ Այլ հարց է, թե կա՞ համադրելիություն, այն սպառազինությունները, որոնք համադրելի էին, մենք ձեռք էինք բերում», - ասաց Դավիթ Տոնոյանը։