01/08/2023 09:41
Ներեցեք դառը ճշմարտության համար, բայց միջազգային հանրությունը ո՛չ անջատելու է, ո՛չ էլ՝ փրկելու․ Ոսկանյան
«Միջազգային կառույցները», «միջազգային հանրությունը», «անջատում հանուն փրկության» և նմանատիպ այլ արտահայտություններ դատարկ ու սին խոսքեր են, իրանագետ Վարդան Ոսկանյանն է գրել՝ տելեգրամի ալիքում։
«Ներեցեք դառը ճշմարտության համար, բայց միջազգային հանրությունը ո՛չ անջատելու է, ո՛չ էլ՝ փրկելու։
Անջատելու, փրկելու և թշնամուն ջախջախելու գործառույթը հենց մերն է՝ Հայաստանինն ու հայությանը, մենք էլ պետք է իրականացնենք այն, եթե կառուցենք դաշնակիցների լայն շրջանակով և ներքին ռեսուրսների գերհամախմբմամբ Հայաստան պետություն-ամրոցը։
Իսկ լալկաններին առավելագույնը խղճում են, երբեմն՝ ողորմություն շպրտում», - նշել է նա։
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 10:24