01/08/2023 13:13
Զինված ուժերի և իրավիճակի առումով տոկոսներով գնահատական գոյություն չունի. Դավիթ Տոնոյանը՝ Վահագն Ալեքսանյանին
Զինված ուժերի և իրավիճակի առումով տոկոսներով գնահատական գոյություն չունի, ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին ապատասխանելով ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանին՝ ասաց Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։
«Ռազմական գործողությունների սկսումը միշտ գնահատվել է կա՛մ լիովին հավանական, կա՛մ խիստ հավանական։ Հուլիսյան գործողություններից հետո հակառակորդի և նրա դաշնակցի հայտարարությունների առումով պատերազմի հավանականությունը սկսվեց գնահատվել խիստ հավանական։ Տոկոսային գնահատականներ չեն տրվում։ Նորից կրկնում եմ, մենք, ԶՈՒ գլխավոր շտաբը, խիստ հավանական համարելով ռազմական գործողությունների վերսկսումը, իրականացրել ենք համապատասխան միջոցներ՝ խիստ ծավալուն, և ես հույս ունեմ, որ ԳՇ պետը դա ներկայացրել է»։