01/08/2023 13:38
Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավո) միջոցով է 600 մլրդի զենքի մի մասը բերվել Հայաստան. նա որևէ կերպ չի մասնակցել որոշումներին․ Դավիթ Տոնոյան (Տեսանյութ)
Դավիթ Տոնոյանը ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին ասաց, որ Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավոն) չի եղել իր խորհրդականը, ինչպես ժամանակին հայտարարել է Անդրանիկ Քոչարյանը։
«Ինքը եղել է այն անձը, որը հնարավորություն ուներ մատակարարումներ իրականացնել՝ ՀՀ-ում մատակարարումները զմրսված լինելու պայմաններում։ Այդ անձը, որի անունն այդքան շահարկվում է, որևիցե ձևով չի մասնակցել որոշումների կայացմանը և ներկա չի եղել քննարկումներին։
Ես 3 ամիսը մեկ կրկնում եմ, թե ինչ հարաբերությունների մեջ եմ եղել Դավիթ Գալստյանի հետ, կարծում եմ, այստեղ պետք չի դրան անդրադառնալ, բայց ես նորից կրկնում եմ, որ այն հպարտությունը, որով մենք նշում ենք 600 միլիարդի զենքի վերաբերյալ, մի ստվար մասը եկել է Հայաստան այդ անձի կողմից:
Խնդրում եմ հաշվի առնել, որ պատերազմի սկսվելու ժամանակ չէ, որ մեր մատակարարման ուղիները եղել են զմռսված, բավական մեծ դժվարություններ եղել են նաև պատերազմական գործողություններին նախորդող շրջանում»,- շեշտեց նա։