01/08/2023 23:11
Պատերազմը սխալ է. տղաս ու կինս էլ պատերազմի մեջ էին. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատերազմը սխալ է համարում, կարծում է` եթե կա պատերազմ, ուրեմն ինչ-որ մեկն ինչ-որ տեղ ինչ-որ մի բան սխալ է արել:
«Գիտեք, ամեն դեպքում, պատերազմը սխալ է։ Եթե պատերազմ է, դա նշանակում է, որ ինչ-որ մեկը ինչ-որ տեղ սխալ է թույլ տվել կամ մի խումբ մարդիկ սխալվել են։ Բայց, մյուս կողմից, ո՞րն է պատերազմի պատճառը։ Պատերազմի պատճառը տեւական խաղաղության հասնելու կամ խաղաղություն պահպանելու անհնարինության մեջ է։ Բայց արդյո՞ք այս պատճառը իրական է: Սա այլ հարց է։
Իմ տղան էլ պատերազմի մեջ էր, կինս պատերազմի մեջ էր։
Իր գոյության ողջ ընթացքում մարդկությունը խոսում է պատերազմներից խուսափելու անհրաժեշտության մասին, խաղաղության ձգտելու անհրաժեշտության մասին...»,- «Euronews» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: