01/08/2023 22:18
Խաղաղություն. սա իմ համոզմունքն է, իմ դիրքորոշումը, սա այն է, ինչին ես հավատում եմ. Նիկոլ Փաշինյան
Խաղաղությունը ոչ միայն հնարավոր է, այլև` անհրաժեշտ։ Սա իմ համոզմունքն է, իմ դիրքորոշումը։ Սա այն է, ինչին ես հավատում եմ, «Euronews» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա շեշտել է` որպեսզի դա տեղի ունենա, կարևոր է, որ միջազգային հանրությունը հասկանա կարևոր նրբերանգները, հստակ հասկանա, թե ինչու «մենք արագ տեմպերով առաջ չենք գնում»։
Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է Բրյուսելում նախավերջին հանդիպման մասին, որին մասնակցել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
«Ես ու Ադրբեջանի նախագահը պայմանավորվեցինք, ավելի ճիշտ՝ հասկացանք, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը. Հայաստանի տարածքը 29800 կմ² է, Ադրբեջանի տարածքը՝ 86600 կմ²։ Մինչ այժմ Ադրբեջանի նախագահը հրապարակայնորեն չի հաստատել մեր համաձայնությունը։ Սա դետալ է, որը չի նպաստում վստահության մթնոլորտ ստեղծելուն»,- ասել է վարչապետը: