01/08/2023 23:25
Ձեր երկրի հետ կատարվածի պատճառով քունը կորցնում ե՞ք. լրագրողը` Նիկոլ Փաշինյանին
«Euronews»-ի լրագրողը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հարցազրույցի ժամանակ հետաքրքրվել է` Հայաստանում տեղի ունեցածը ինչպե՞ս է ազդել Փաշինյանի վրա:
–Ձեր երկրի հետ կատարվածի պատճառով քունը կորցնում ե՞ք։ Այդքան զինվորական և քաղաքացիական զոհերի միտքը Ձեզ հանգիստ չի տալիս, այդպես չէ՞։
– Ակնհայտորեն, և բնականաբար, իհարկե, ոչ թե դրա մասին շատ եմ մտածում, այլ շատ դժվար է այդ մտքերը մի պահ մի կողմ դնել և զբաղվել ուղղակի առօրյա աշխատանքով։