02/08/2023 10:06
Անսթափ քաղաքացին հրացանով կրակել է Ստեփանակերտի կենտրոնում
Լուսադեմին` ժամը 05:45-ի սահմաններում, հաղորդում է ստացվել, որ Վերածննդի հրապարակում հնչել են կրակոցներ։
Դեպքի վայր է մեկնել քաղաքային վարչության ուժեղացված խումբը:
Պարզվել է, որ կրակոցները եղել են հրացանով, որի արձակողը՝ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ս. Մ.-ն է։ Վերջինս, անսթափ վիճակում, իրեն պատկանող երկփողանի հրացանով հրապարակում օդ է կրակել։
Նա բերման է ենթարկվել քաղաքային վարչություն։ Հանգամանքները պարզվում են։