02/08/2023 13:28
Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործառնական կենտրոն. նախատեսվում է բացել ևս 2-ը
Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործառնական կենտրոն:
«Թող այս օրը մեզ բերի ապագայում մեծ հաջողություններ։ Ուրախ եմ ձեզ ողջունել առաջին օպերատիվ բազայի բացմանը՝ Սյունիքում։ Ըստ մեր՝ ԵՄ առաքելության պլանի, մենք մտադիր ենք Հայաստանում 6 օպերատիվ բազա ունենալ և մոտ ենք մեր պլանների իրականացմանը։ Երբ առաջին անգամ սկսեցինք աշխատանքը Հայաստանում, ունեինք ընդամենը երկու մշտական աշխատակիցներ։ Եվ ուրախ եմ հիմա ասելու, որ ունենք 97 աշխատակից։ Հիմնական աշխատող կենտրոնները գտնվում են Մարտունիում, Ջերմուկում և Գորիսում։ Այժմ գտնվում ենք Կապանում, որից հետո մտադիր ենք բազա բացել Իջևանում և Եղեգնաձորում։ Կապանի այս կենտրոնը շատ կարևոր է ռազմական տեսանկյունից։ Այս կենտրոնը թույլ կտա, որ Սյունիքում, Կապանում իրավիճակի մասին զեկուցենք պարբերաբար և այն ճիշտ լինի։ Կապանը շատ գեղեցիկ քաղաք է, և,, հուսով եմ, որ մեր այստեղ գտնվելը կնպաստի խաղաղության»,-հայտարարեց ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը։