02/08/2023 12:09
Կապանում ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը կարող է կայունություն բերել. Սյունիքի մարզպետ
Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործառնական կենտրոն։
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը կարևորեց կենտրոնի բացումը.«Այն կապված է սահմանամերձ բնակավայրերում տեղի ունեցող իրադարձությունների հետ։ Շնորհակալություն եմ հայտնում ԵՄ դիտորդական առաքելությանը։ Դիտորդական առաքելության ներկայությունը մեծ զսպողություն կունենա սահմանի երկայնքով, ինչպես նաև կարող է կայունություն բերել Կապանում։ Մեծ հույս ունեմ, որ դիտորդական առաքելությունն իր առաքելությունը կանի այնպես, ինչպես ակնկալում է ժողովուրդը, ովքեր բնակվում են այստեղ և արդյունքները մեզ սպասեցնել չեն տա»։