02/08/2023 11:21
Վրաստանի իրավապահների կողմից ավելի քան 17 տարի հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի անցակետում
Բագրատաշենի սահմանային անցակետում օգոստոսի 1-ին, ժամը 00.15-ին հայտնաբերվել և ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել Վրաստանի քաղաքացի Շենգելի Մ.-ն, որը 2006 թ. մարտի 13-ից Վրաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։
Խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: