02/08/2023 15:22
Բռնցքամարտի միջազգային ասոցիացիան իր օրացույցում ավելացրել է Հայաստանի անունը. Արայիկ Հարությունյան
Երևանը նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կհյուրընկալի Բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը:
«Բռնցքամարտի միջազգային ասոցիացիան իր օրացույցում ավելացրել է Հայաստանի անունը։
Երևանը նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կհյուրընկալի Բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը:
80-100 պետություն թիմեր կուղարկի մեր մայրաքաղաք: Հաշվի առնելով Եվրոպայի առաջնության գերազանց արդյունքները՝ մեր պատանիներից բազմաթիվ մեդալների հույս ունենք»,- Facebook-ում գրել է Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։