02/08/2023 17:43
Հռոմի պապը հանդիմանել է Եվրոպային Ուկրաինայում խաղաղության նախաձեռնությունների բացակայության համար
Եվրոպային պակասում են «խիզախ խաղաղության նախաձեռնությունները»՝ Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու համար, ասել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը։
Խոսելով Պորտուգալիայի ղեկավարության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, որտեղ նա սկսեց իր առաքելական ուղևորությունը Լիսաբոնում ընթացող Կաթոլիկ երիտասարդության համաշխարհային օրվա կապակցությամբ, պոնտիֆիկոսը նշել է Եվրոպայի և Արևմուտքի կարևոր դերը։