02/08/2023 11:30
«Այլևս ի վիճակի չեմ նայելու նրանց քաղցած աչքերին». արցախցի Ռուզաննան խնդրում է օգնել՝ կերակրել 5 երեխաներին
Արցախցի Ռուզաննան խնդրանքով դիմել է բոլորին՝ օգնել կերակրել երեխաներին։
Ռուզաննան հինգ անչափահաս երեխա ունի, որոնցից երկուսը ունեն հաշմանդամություն, ապրում են Ստեփանակերտում։
«Այլևս անհնար է դարձել սնունդ հայթայթելը, բալիկներս մատնվել են սովի, նրանց կյանքին վտանգ է սպառնում։ Խնդրում եմ Ձեզ օգնել՝ կերակրել բալիկներիս, այլևս ի վիճակի չեմ նայելու նրանց քաղցած աչքերին։ Ապրում եմ հանուն բալիկներիս, պայքարում եմ այս սուրբ հողի համար»,- Facebook-ում գրել է նա։