02/08/2023 11:42
Հայրս այն ապացույցն է, որ ադրբեջանցիների հետ անհնար է կողք կողքի ապրել. Վերա Խաչատրյան
Հայրս հանդիսացավ այն ապացույցը, որ ադրբեջանցիները յուրաքանչյուր պահի, եթե կարողանան, ձեռքները հասնի, անպայման վնաս են հասցնելու հային, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այն հարցին, թե ադրբեջանցիների հետ կարո՞ղ է արցախցին խաղաղ պայմաններում ապրել՝ ասաց Ադրբեջանի կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Վերա Խաչատրյանը։
«Նրանց հետ ապրելն ուղղակի անհնար է։ Ամեն օր են մարդ առևանգելու։ Այսօր արցախահայությունը, որոնց մեջ են 30 հազար երեխաներ, իմ քույրերն ու երեխաները, այսօր արդեն հացի խնդիր էլ ունեն։ Սա միայն նրանց խնդիրը չէ, պետք է այս հարցը շուտափույտ լուծենք։ Թե չէ արդեն որպես ազգ իրավունք չենք ունենա գոյություն ունենալու»,-ասաց նա։