02/08/2023 13:10
Մասնագետները խոստանում են Գագիկ Ծառուկյանի գավաթ. սամբոյի միջազգային մրցաշարը ոսկե տառերով կամրագրվի սամբոյի տարեգրությունում (Տեսանյութ)
Երևանը դարձել է սամբոյի համաշխարհային մայրաքաղաք։ Գագիկ Ծառուկյանի գավաթ. սամբոյի միջազգային մրցաշարը Երևան է բերել 21 երկրի մոտ 80 մարզիկի։
Մրցաշարի մրցանակային ֆոնդը 200 հազար դոլար է, հետաքրքրությունն՝ անչափ մեծ։
Խնդիր է դրված, որ մարզիչներն ու մրցավարները խոսեն մեկ լեզվով՝ սամբոյի լեզուն է։
Սամբոյի միջազգային ֆեդերացիայի գործադիր տնօրեն Սերգեյ Տովակովի գնահատմամբ՝ Հայաստանի սամբոյի ֆեդերացիան շատ լուրջ առաջընթաց է գրանցել։
ՀԱՕԿ-ն ու ֆեդերացիան ամենայն լրջությամբ են պատրաստվում ստուգատեսին. մասնագետները խոստանում են՝ օգոստոսի 4-ին կայանալիք մրցաշարը ոսկե տառերով կամրագրվի սամբոյի տարեգրությունում։
Գագիկ Ծառուկյանի գավաթ. սամբոյի միջազգային մրցաշարը լավագույնս անցկացնելու համար հատուկ աշխատանք է կատարվում մրցավարների հետ։