03/08/2023 18:12
Հայաստանը պետք է աջակցի Աղդամի ճանապարհի օգտագործմանը. Ադրբեջանի ԱԳՆ
Հայաստանը պետք է զերծ մնա սադրիչ քայլերից, աջակցի Ակնա (Աղդամ)-Ստեփանակերտ (Խանքենդի) ճանապարհի եւ այլընտրանքային այլ ճանապարհների օգտագործմանը Ադրբեջանի Ղարաբաղի շրջանի հայ բնակիչների պահանջմունքները բավարարելու համար։ Այս մասին նշվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մեկնաբանությունում՝ կապված այն հայտարարության հետ, որը հնչեցրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ունեցած ելույթում։
«Եթե հայկական կողմն իսկապես հետաքրքրված է տարածաշրջանում խաղաղությամբ եւ կայունությամբ, այդ թվում աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը ոչ միայն խոսքով, այլեւ գործով, նա պետք է զերծ մնա սադրիչ քայլերից, աջակցի Ակնա (Աղդամ)-Ստեփանակերտ (Խանքենդի) եւ այլընտրանքային այլ ճանապարհների օգտագործմանը, որոնք առաջարկում է ադրբեջանական կողմը Ադրբեջանի Ղարաբաղի շրջանի հայ բնակիչների պահանջմունքները բավարարելու համար»,- նշվել է հայտարարությունում։
ԱԳՆ հայտարարությունում նշվել է, որ հայկական կողմը չպետք է խոչընդոտի հայ բնակիչների վերինտեգրման Ադրբեջանի ջանքերին։