03/08/2023 19:52
ԲՏԱ նախարարը ՀՀ-ում ԱՄԷ նորանշանակ դեսպանի հետ արդյունավետ համագործակցության հույս է հայտնել
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը օգոստոսի 2-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլային, տեղեկանում ենք նախարարության մամուլի ծառայությունից:
Նախարարը ողջունել է դեսպանին, ներկայացրել նախարարության գործունեության հիմնական ուղղությունները, անդրադարձել երկու երկրների միջև արդեն իսկ ձևավորված գործակցությանը և հույս հայտնել, որ առաջիկայում այն առավել արդյունավետ կդառնա՝ ընդգրկելով համագործակցության առավել լայն շրջանակներ։